Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ես հայ եմ, քրիստոնյա, գյումրեցի

Ես հայ եմ, քրիստոնյա, գյումրեցի
04.04.2016 | 21:04

Ահա եռում է իմ մեջ շիկացած
Բաբելոնամերժ մեծ Հայկի ոգին,
Դարպաս եմ դարձնում իմ կուրծքը անանց,
Որ չներխուժի քոչվոր անհոգին:
Եվ ես էլ ծնված նույն ավազանից
Ձեզանից մեկն եմ այն Սուրբ դրոշմով,
Դուք ձեր շարքերում տեղ հատկացրեք ինձ,
Պինդ կացեք տղերք, գալիս եմ շուտով:


Երվանդ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 5815

Մեկնաբանություններ